ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Սրանք մտածված են անում ամեն ինչ

   Սրանք մտածված են անում ամեն ինչ
12.08.2023 | 18:20

Սնուպի համերգի ծախսը` 6 միլիոն դոլարը, ամեն ինչի հետ համեմատեցին։

Էլ հաշվեցին՝ ինչքան թոշակ կարելի էր ավելացնել, էլ թե՝ քանի ԱԹՍ կարելի է առնել, էլ՝ մանկապարտեզ ու դպրոց վերանորոգել կամ նորը սարքել, էլ՝ Գյումրիում տներ սարքել։ Համարյա ամեն ինչի վրայով հաշվեցին։

Ոչ մեկը չասաց` երկիրը 10 միլիարդից ավելի պարտք է վերցրել ու շարունակում է էլի վերցնել, համերգի ժամանակ է՞։

Էլի զենքի պահով որ ասում են, գոնե հասկանալի է, բայց ի՞նչ թոշակ, ի՞նչ շենք, երբ պարտքի տակ ես։

Ե՞րբ պիտի սովորենք առաջինը պարտքերից ազատվել։

Դե պարզ է, սրանց համար չեմ ասում, սրանք մտածված են ամեն ինչ անում։

Հիմա, եթե մարդիկ դուրս գային ու ստիպեին Սնուպի համերգը չեղյալ անել, սրանք էդ վեց միլիոնը ավելի վատ կծախսեին։

Ու ընդհանրապես, նկատել եմ` որ հարցում շատ են քննադատում սրանց, սրանք վերցնում ու դրա տեղը ավելի վատ բան են անում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ